Մեր գործունեությունը

Ներկայիս փոփոխական աշխարհում առավել քան երբևէ կարևոր է համագործակցել նորարար և ճկուն ընկերությունների հետ։

Մեր ընկերությունը վարում է թափանցիկ քաղաքականություն և անընդհատ թարմացնում է ռիսկերի կառավարման մոտեցումները․ մեզ վստահելու դեպքում Դուք կարող եք վստահ լինել, որ մեր նվիրված մասնագետների թիմի շնորհիվ Ձեր բիզնեսը միշտ էլ կգտնվի բարձրունքում։

Օգտագործե՛ք համագործակցությունն ի շահ Ձեզ՝ կապնվելով այսօր մեզ հետ։

Մեր հաճախորդները եւ պորտֆելային եկամուտները

12% Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա տարածաշրջանում գործունեություն ծավալող կորպորատիվ հաճախորդներ։
15% Անհատներ և VIP
22% Միջազգային կազմակերպություններ, շահույթ չհետապնդող կազմակերպություններ, դիվանագետներ, դեսպանատներ։
51% ՓՄՁ

Մեր ղեկավար անձնակազմը

Կառավարման գործընկեր

Թիբո ՍՏԵՅԱԵՐՏ

Թիբոն ծնվել է 1978 թվականին Անտվերպենում և ունի երկու երեխա։
Նա մի քանի տարի աշխատել է որպես Account director Բելգիայի 10 լավագույն ապահովագրական բրոքերական ընկերություններում:
2020 թվականի հունիսից նա ստանձնել է Բրյուսելում գտնվող բրոքերային գրասենյակի կառավարումը:
2022 թվականի հուլիսին նա միացել է Triangle Partners NV-ին որպես կառավարման կոմիտեի և տնօրենների խորհրդի անդամ՝ կորպորատիվ հատվածը զարգացնելու համար:

Կառավարման գործընկեր

Ժուլիան ԴԸ ՄԱՅԵՐ

Ժուլիանը ծնվել է 1976 թ.-ին։ Բելգիական խոշոր ապահովագրական ընկերութուններից մեկում Account manager-ի պաշտոնը 7 տարի շարունակ զբաղեցնելուց հետո՝ 2006թ.-ին, նա միանում է AXA BELGIUM կազմակերպությանը՝ որպես account manager` կյանքի և կենսաթոշակի բնագավառում` աջակցելու Բրյուսելի բրոկերային ապահովագրության զարգացմանը։
Այս պաշտոնը 6 տարի զբաղեցնելուց հետո` 2013թ.-ի նոյեմբերին, նա միանում է Triangle Partners-ին։ Ժուլիանը ստացել է բակալավրի աստիճան Haute Ecole Fransisco Ferre-ում։

Կառավարման գործընկեր

Վալերի ՍԱՖԱՐՅԱՆ

Վալերին ծնվել է 1980թ.-ին։ Նա ունի հարուստ փորձ ապահովագրական միջնորդության բնագավառում։ Վերջին 12 տարիների ընթացքում Վալերին աշխատել է Եվրոպայի խոշոր միջազգային բրոքերային այնպիսի ցանցերում, ինչպիսիք են Willis-ը, Wells Fargo-ն, և 4 տարի շարունակ եղել է Բելգիայի ապահովագրական բրոքերների առաջին տասնյակի առևտրային տնօրեն։ 3 տարի՝ մինչև 2017թ.-ը, նա գլխավորել է բրիտանական բրոքերային ապահովագրական ընկերության մասնաճյուղը Աֆրիկայում (Կինշանա)։
Վալերին ստացել է ֆինանսական և առևտրային գիտությունների մագիստրոսի աստիճան Haute Ecole Fransisco Ferre-ULB-ում (Բելգիա), մարքեթինգի մագիստրոսի աստիճան՝ Haute Ecole de Commerce Ichec-ում (Բելգիա) և բակալավրի աստիճան՝ Haute Ecole Fransisco Ferre ULB-ում (Բելգիա)։

Վարչության պետ և պահանջների ղեկավար

Սառա ՎԱՆ ՇԵԼ

Սառան ծնվել է 1980թ.-ին։ Վերջին 13 տարիների ընթացքում նա աշխատել է ապահովագրական և ֆինանսական այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են Group Fortis Bank-ը (Bnp Paribas Fortis), AXA bank-ը և Ag Insurance-ը:
Սառան աշխատել է նաև Աֆրիկայում՝ որպես «expat» առաջատար Insurance Group-ի համար։
Սառան ստացել է կառավարման բակալավրի աստիճան Haute Ecole Isalt-ում։

Մեր պարտավորությունը և ծառայությունների մատուցման պայմանագիրը

> Շուկայի ուսումնասիրություն և benchmark` ինչպես Բելգիական, այնպես էլ արտասահմանյան ապահովագրողների հետ
> Ցանկացած պահի «առանցքային անձանց» հետ հանդիպումների կազմակերպում
> Ապահովագրական փաստաթղթերի, հավաստագրերի և հաշիվ-ապրանքագրերի ժամանակին տրամադրում
> Մեր առցանց հարթակի միջոցով լիարժեք հասանելիություն Ձեր ապահովագրական ֆայլին
> Վնասների կանխարգելում և ռիսկերի գնահատում մեր փորձագիտական թիմի կողմից
> Պահանջների կառավարման լիակատար աջակցություն
> Հաճախորդների հետ տարեկան հանդիպումների կազմակերպում